Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Բանակցային սեղանի շուրջ ԼՂ-ն պետք է իր տեղն ունենա՝ Բասկերի խորհրդարանի բանաձևը

Բանակցային սեղանի շուրջ ԼՂ-ն պետք է իր տեղն ունենա՝ Բասկերի խորհրդարանի բանաձևը
15.04.2016 | 10:42

Ադրբեջանը 2016-ի ապրիլի 2-ին աննախադեպ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այս հարձակումը հանգեցրել է տասնյակ մահերի, այդ թվում` քաղաքացիական անձանց ու մի երեխայի՝ նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած բանաձևում: Փաստաթղթում խոր մտահոգություն է հայտնվում 1994-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում հրադադարի վատթարագույն խախտման առնչությամբ և ցավակցություն է հայտնվում հակամարտության զոհերի կապակցությամբ:
Բասկերի երկրի խորհրդարանը ողջունել է 2016-ի ապրիլի 5-ի կրակի դադարեցման պայմանավորվածությունը և հույս հայտնել, որ կպահպանվի: Կոչ է արվում ստեղծել 2012-ից ի վեր Մինսկի խմբի կողմից առաջարկվող հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ, մերժել ուժի կիրառումը հակամարտության կարգավորման գործում: «Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղը պետք է տեղ ունենա, ինչի վերաբերյալ արդեն համաձայնություն է հայտնել այս խորհրդարանը»,- ասված է բանաձևում:

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ